«Ռեալը» վերջին մի քանի տարվա մեջ առաջին անգամ վստահ մեկնարկ գրանցեց Իսպանիայի առաջնությունոմ, հայտնում է OptaJose-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, 2018/19 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ մադրիդցիները Պրիմերայում մեկնարկել են երկու անընդմեջ հաղթանակով՝ «Ալմերիայի» դեմ արտագնա (2-1) և «Սելտայի» դեմ (4-1) տնային խաղերում։
2018 թվականին, երբ վերջին անգամ հաջողվել էր նմանօրինակ արդյունքներով մեկնարկել, թիմը գլխավորում էր Խուլեն Լոպետեգին, որի հետ մադրիդցիները հաղթել էին «Խետաֆեին» (2-0) և «Ժիրոնային» (4-1)։
Իսպանիայի առաջնության հաջորդ տուրում «Ռեալը» կմրցի «Էսպանյոլի» հետ։ Խաղը կկայանա օգոստոսի 28-ին և կմեկնարկի ժամը 00։00-ին։
























































