«Բարսելոնան» պատրաստ է խզել թիմի հարձակվող Մեմֆիս Դեպայի պայմանագիրը։ Ինչպես հայտնում է Marca-ն, Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստը դեռ համաձայնության չի հասել «Յուվենտուսի» հետ։
«Բարսելոնան» կարող է խզել ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրը, որպեսզի Դեպայը կարողանա ազատ գործակալի կարգավիճակով միանալ թուրինյան ակումբին։
Նշվում է, որ կատալոնական ակումբի և Դեպայի ներկայացուցիչները բանակցում են աշխատավարձի և պայմանագրի խզելու այլ պայմանների վերաբերյալ։
























































