«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Լա լիգայի առաջին տուրում «Ռայո Վալեկանոյի» հետ գոլազուրկ ոչ-ոքիի մասին։
««Ռայոյի» հետ ոչ-ոքին պատահականություն էր։ Դա նորմալ հանդիպում էր, բայց ոչ իդեալական։ Մենք բավականին ճիշտ խաղ ցուցադրեցինք, փորձում էինք հաղթել, բայց միայն մեկ միավոր վաստակեցինք։
Մենք իշխում էինք և գոլային պահեր ստեղծում։ Հիմա պետք է համակերպվենք դրա հետ և պատրաստվենք հաջորդ խաղին»,- Չավիի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։
























































