«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթը պատրաստ է պայքարել մեկնարկային կազմում հայտնվելու համար։
Ինչպես հայտնում է Marca-ն, ֆուտբոլիստը խնդրել է ակումբի ղեկավարությանը չվաճառել իր տրանսֆերը։ Դանիացին կարծում է, որ Մեմֆիս Դեպայի և Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի հեռանալուց հետո կարող է շանս ստանալ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը պետք է վաճառի Դեպային և Օբամեյանգին, որպեսզի կարողանա գրանցել թիմի նորեկ Ժյուլ Կունդեին։
























































