«Բարսելոնայի» նորեկ Ժյուլ Կունդեի նորամուտը հետաձգվում է, հայտնում է Marca-ն։
Կատալոնական ակումբն օգոստոսի 21-ին Լա լիգայի 2-րդ տուրում հյուրընկալվելու է «Ռեալ Սոսյեդադին»։ Ֆրանսիացի պաշտպանը բաց կթողնի այս հանդիպումը։ «Բարսելոնան» դեռևս չի կարողանում գրանցել ֆուտբոլիստին Լա լիգայում։
Սպասվում է, որ Մեմֆիս Դեպայի և Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի հեռանալուց հետո «Կապտանռնագույնները» հնարավորություն կունենան գրանցել Կունդեին։
Լա լիգայի 3-րդ տուրում «Բարսելոնան» կհյուրընկալի «Վալյադոլիդին»։
























































