«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Կազեմիրոն չի մասնակցի Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղին, որը նախատեսված է օգոստոսի 22-ին։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, մանչեսթերյան ակումբը պետք է ֆուտբոլիստին գրանցեր Պրեմիեր լիգայում մինչև օգոստոսի 19-ը, որպեսզի Կազեմիրոն կարողանար մասնակցել «Լիվերպուլի» դեմ խաղին։
ՄՅՈւ-ն չի հասցրել գրանցել բրազիլացուն և այդպիսով ֆուտբոլիստը նոր թիմում նորամուտը կնշի օգոստոսի 27-ին կայանալիք «Սաութհեմփթոնի» դեմ խաղում։
Ըստ El Chiringuito-ի, Կազեմիրոն օգոստոսի 22-ին հրաժեշտ կտա «Ռեալին»։
























































