Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին փուլում «Քյոլնը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ֆեհերվարին» և պարտվել1-2 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 76-րդ րոպեին։
Մյուս խաղերում «Վեսթ Հեմը» 3-1 հաշվով հաղթանակ տարավ «Վիբորգի» նկատմամբ, «Վիլյառեալը» 4-2 հաշվով հաղթեց «Հայդուկին», «Լեխը» 2-0 հաշվով հաղթեց «Դյուդելանժին», «Անդերլեխտը» 1-0 հաշվով «Յանգ Բոյսին», իսկ «Նիցան» նվազագույն հաշվով զիջեց «Մակքաբիին»։
Պատասխան հանդիպումները կկայանան օգոստոսի 25-ին։