92 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Սերգեյ Սարգսյանը Բուլղարիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակչում մրցել է Մեքսիկայի ներկայացուցչի հետ և 11-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:
1/2 եզրափակչում արդեն Սարգսյանը կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Անդրո Մարգիշվիլիի հետ:
Հիշեցնենք՝ Սարգսյանը մեկնարկում 8:3 հաշվով հաղթել էր թուրք մրցակցին, այնուհետև 10:0 հաշվով ջախջախել էր Ուզբեկստանի ներկայացուցչին: