Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը կամային հաղթանակ է տարել 1/8 եզրափակչում և դուրս եկել 1/4: Ջաբուրյանը 6:4 հաշվով հաղթել է Բուլղարիայի ներկայացուցիչ Ժիմչուկ Ռինխինային:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 97 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը ցավալի պարտություն է կրել մեկնարկում. նա 0:5 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Էլիզբար Օդիկաձեին:
