Լեհական «Պոգոնը» ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում մրցել է «Ռեյկյավիկի» հետ և նվազագույն հաշվով պարտություն կրել:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը 69-րդ րոպեին է փոխարինման մտել, իսկ խաղավարտին նաև զգուշացվել է դեղին քարտով:
Հիշեցնենք՝ թիմերի միջև կայացած առաջին խաղում «Պոգոնը» սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթանակ է տարել, ինչի շնորհիվ դուրս է եկել հաջորդ փուլ:
Որակավորման երկրորդ փուլում Բիչախչյանի թիմի մրցակիցը կլինի դանիական «Բրոնդբյուն»: Առաջին խաղը կկայանա հուլիսի 21-ին «Պոգոնի» հարկի տակ , իսկ պատասխան խաղը նախատեսված է հուլիսի 28-ին:
























































