Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Արարատը» «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Շկենդիային»:
Առաջին խաղակեսից հետո հյուրերը հաղթում էին 2:0 հաշվով:
Երկրորդ խաղակեսի սկզբում երևանյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Գոռ Մալաքյանը՝ հեռահար հարվածով գրավելով մրցակցի դարպասը:
Դիմակայության առաջին խաղում հյուսիսմակեդոնական թիմը հաղթել էր 2:0 հաշվով:
























































