Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» արտագնա խաղում մրցում է ռումինական «Կլուժի» հետ: Հիմնական ժամանակից հետո հաշիվը 1:1 է:
6-րդ րոպեին Բոատենգի գլխի հարվածից հետո գնդակը հայտնվեց Դավիդ Յուրչենկոյի պաշտպանած դարպասում:
Հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ, անկյունայինի խաղարկումից հետո Զորան Գայիչը հավասարեցրեց հաշիվը:
Հիշեցնենք, որ երևանյան խաղում դարպասի գրավում չէր արձանագրվել: Դիմակայությունում հաշիվը 1:1 է և խաղը կշարունակվի լրացուցիչ ժամանակում:
























































