«Ուրարտուն» նոր համալրում ունի, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Թիմին է միացել աբխազ հարձակվող Լեոն Սաբուան։ Սաբուան ռուսական «Կրասնոդարի» սան է, որի տարբեր տարիքային թիմերում էլ հանդես է եկել ողջ կարիերայի ընթացքում։
21-ամյա հարձակվողը 2021/22 մրցաշրջանն անցկացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Կրասնոդարի» կազմում` մասնակցելով 1 պաշտոնական հանդիպման։
Հարկ է նշել նաև, որ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումներին այնպիսի ակումբների դեմ, ինչպիսիք են «Չելսին» և «Սևիլիան»։
























































