«Բարսելոնան» մտադիր է ամռանը զգալիորեն ուժեղացնել կազմը։ Այս մասին հայտնում է Marca հրատարակությունը։
«Բարսելոնան» ծրագրում է այս ամառ 200 միլիոն եվրո ծախսել նոր տրանսֆերների համար: Ֆուտբոլիստների գնման միջոցները կատալոնացիները ստացել են ամերիկյան Sixth Street ներդրումային ընկերության կողմից՝ 207,5 միլիոն եվրոյով նրանց հեռուստատեսային իրավունքների 10%-ի վաճառքի շնորհիվ։
Ակումբը նախատեսում է նաև հեռուստատեսային իրավունքների ևս 15%-ը 400 մլն եվրոյով վաճառել մեկ այլ գնորդի, որի անունը չի նշվում աղբյուրի կողմից։
«Բարսելոնայի» գլխավոր նպատակը «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու և «Սևիլիայի» կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեի հետ պայմանագիր կնքելն է։
























































