Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարն են շարունակում ազատ ոճայինները:
Մենուա Յարիբեկյանը 12:1 հաշվով հաղթեց չեխ մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
92 կգ Սերգեյ Սարգսյանը մեկնարկային գոտեմարտում բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք մրցակցին: 86 կգ քաշային Կնյազ Իբոյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը ևս հաղթանակներ տարան մրցակցի նկատմամբ։
65 կգ քաշային Տիգրան Ղազարյանը սփոփիչ գոտեմարտում 7:5 հաշվով հաղթեց լեհ մրցակցին և բրոնզե մեդալի համար կպայքարի մոլդովացի ըմբիշի հետ։