«Նոան» վարձակալության պայմանագիր է կնքել 21-ամյա վինգեր Հայկ Ղևոնդյանի և 20-ամյա կիսապաշտպան Ռուբեն Եսայանի հետ։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Երկուսն էլ «Ուրարտուի» ֆուտբոլիստներ են, նախկինում հանդես են եկել Հայաստանի Մ19 հավաքականի կազմում: