Իսպանական Marca պարբերականը կազմել է նախորդ մրցաշրջանի 25 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկը։
Վարկանիշում ընդգրկված են ֆուտբոլիստներ, ովքեր 2021/22 մրցաշրջանի մեկնարկի պահին 21 տարեկանից ոչ ավելի են եղել։
Թոփ 10-ն ունի հետևյալ տեսքը.
- Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»)
- Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դորտմունդ»/«Մանչեսթեր Սիթի»)
- Պեդրի («Բարսելոնա»)
- Դուշան Վլահովիչ («Ֆիորենտինա»/«Յուվենտուս»)
- Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»)
- Ջուդ Բելինգհեմ («Բորուսիա Դորտմունդ«)
- Գավի («Բարսելոնա»)
- Օրելիեն Չուամենի («Մոնակո»/«Ռեալ Մադրիդ»)
- Էնթոնի («Այաքս»)
- Սանդրո Տոնալի («Միլան»)
























































