Թուրինի «Յուվենտուսը» կենտրոնական պաշտպան Մատյաս դե Լիխտի համար ցանկանում է 90-100 միլիոն եվրո ստանալ:
Ինչպես հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան իր Twitter-ում, «Մանչեսթեր Յունայթեդը» և Լոնդոնի «Չելսին» հոլանդացի ֆուտբոլիստին գնելու գլխավոր հավակնորդներն են։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 18-ին Դե Լիխտը Ամստերդամի «Այաքսից» 75 միլիոն եվրո + մինչև 10 միլիոն եվրո տարբեր բոնուսների տեսքով տեղափոխվեց իտալական գրանդ:
Այս մրցաշրջանում 22-ամյա Մատյաս դե Լիգտը «Յուվենտուսի» կազմում 42 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո, պաշտպանի պայմանագիրը «ծեր սինյորայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։