Հուլիսի 2-ից 16-ը «Ուրարտուն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Սերբիայի Զլատիբոր քաղաքում։
Հավաքի շրջանակներում թիմը նախատեսում է 5 ստուգողական հանդիպում անցկացնել, որոնց մասին մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ակումբը գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի հետ դադարեցրել է համագործակցությունը։ Ակումբի մարզչի պաշտոնն այժմ զբաղեցնում է ռուս մասնագետ Դմիտրի Գունկոն։
Վերջինս տարիներ շարունակ աշխատել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, մարզել է «Խիմկին», կարիերայի մեծ մասն էլ անցկացրել Մոսկվայի «Սպարտակի» համակարգում: Մասնագետն իր մարզչական գործունեությունը Հայաստանում սկսել է 2020-ից, մարզելով՝ «Նոան»։
Նրա վերջին ակումբն «Արարատ-Արմենիան» էր, որը նա գլխավորում էր 2021 թվականի հունիսից։
























































