Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Անգլիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Defensa Central-ը, իսպանական գրանդը ցանկանում է ֆուտբոլիստին հրավիրել հաջորդ ամռանը, սակայն այս գործորքի հավանականությունը բարձր չի գնահատվում։ Բելինգհեմի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են նաև «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»։
Ըստ աղբյուրի՝ եթե «Արքայական ակումբը» չկարողանա համաձայնության հասնել Բելինգհեմի հետ, վերջինիս փոխարեն կփորձի ձեռք բերել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի տրանսֆերը։ Նշվում է, որ երկու տարբերակների իրագործման դեպքում էլ մադրիդցիները ստիպված կլինեն ծախսել նվազագույնը 100 միլիոն եվրո։
























































