«Ուրարտուն» այսօր պայմանագիր է ստորագրել «Նոայի» նախկին ֆուտբոլիստ, ռուս հարձակվող Մաքսիմ Մայրովիչի հետ։
«Դեռ նախորդ տարի ընտրության առաջ էի՝ մնալ Ռուսաստանում, թե՞ գալ «Ուրարտու»։ Ես մնացի այնտեղ, ինչի համար հետագայում փոշմանեցի, իսկ այս տարի արդեն առաջարկն ստանալուց հետո երկար չմտածեցի ու տեղափոխվեցի։
Տղաները լավ ընդունեցին, մարզչի հետ էլ աշխատելու փորձ ունեմ, այնպես որ, հույս ունեմ՝ կօգնեմ «Ուրարտուին» դառնալ առաջատար, քանի որ կարծում եմ՝ նման ենթակառուցվածներով թիմը պետք է բարձր հորիզոնական զբաղեցնի»,- մեջբերում է ֆուտբոլիստին երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Մայրովիչն «Ուրարտուում» հանդես կգա 15 համարի խաղաշապիկով։
























































