«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի ապագան մնում է անորոշ:
Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է, իսկ ակումբի ղեկավարությունն ամեն ինչ անում է այն երկարաձգելու համար։ Խաղացողն ասել է, որ ցանկություն ունի մնալու, սակայն ավելի լավ պայմանագիր է պահանջում։
Կողմերը դեռ համաձայնության չեն եկել։ Ըստ Onze-ի՝ «Չելսին» և «Բավարիան» հետևում են իրավիճակին և ֆրանսիացուն ավելի լավ պայմաններ են առաջարկում, քան կատալոնացիները։
Չնայած դրան, նրանք նույնպես չեն առաջարկում այն, ինչ ինքը՝ Դեմբելեն է ցանկանում է ստանալ, եթե տեղափոխվի այլ առաջնություն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» վերջնագիր է ներկայացրել ֆուտբոլիստին, և սպասում է նրա պատասխանին մինչև հունիսի 30-ը։
























































