«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բաց չի թողել պահը հարձակվող Ուսման Դեմբելեի հետ պայմանագրի երկարաձգման հարցը քննարկելու համար։
Չավին ընդհատել է արձակուրդը՝ 25-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ հանդիպելու համար։
Չավին փորձում է համոզել Դեմբելեին ընդունել «Բարսելոնայի» առաջարկած նոր պայմանագրի պայմանները, իսկ Ուսմանն իր հերթին ցանկանում է մնալ «Բարսելոնայում», սակայն ավելի լավ պայմանագիր է պահանջում։
Կատալոնական ակումբում Դեմբելեն խաղում է 2017 թվականից։
Նախորդ մրցաշրջանի բոլոր 32 խաղերում նա դարձել է 2 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
























































