«Բարսելոնան» նոր պայմանագիր է առաջարկել եզրային Ուսման Դեմբելեին:
Կատալոնական ակումբը նոր պայմանագիրը 25-ամյա վինգերի համար ֆինանսական տեսանկյունից ցածր է նախորդից։ RAC1–ի եթերում ասել է լրագրող Մարտա Ռամոնը։
Դեմբելեն այս շաբաթ պետք է պատասխանի «Բարսելոնայի» առաջարկին, քանի որ նրա գործող պայմանագիրը լրանում է հինգշաբթի օրը: Ակումբում կարծում են, որ ֆուտբոլիստը կհամաձայնի առաջադրված պայմաններին, քանի որ ցանկանում է մնալ։
Անցած մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
























































