Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Մարսելոն հրաժարվել է տեղափոխվել MLS–ում հանդես եկող Լոս Անջելես։ Տրանսֆերի դեպքում բրազիլացին կարող է թիմակից դառնալ «սերուցքայինների» մեկ այլ նախկին խաղացողի՝ Գարեթ Բեյլի հետ։
Մարսելոն պատրաստ է Եվրոպական ակումբ տեղափոխվել, չնայած որ Իսպանիան նրա համար առաջնահերթություն է։
Ավելի վաղ հաղորդվում էր Մարսելոյի նկատմամբ Ա Սերիայից հետաքրքրության մասին։
























































