«Բարսելոնան» ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի արտագնա մարզաշապիկը։
Ինչպես հիմնական հանդերձանքը, այս հանդերձանքը, որը պատրաստվել է Nike-ի կողմից, ևս ոգեշնչված է 1992 թվականին Բարսելոնայում կայացած Օլիմպիական խաղերից:
Ոսկեգույնը դարձել է այս հանդերձանքի հիմնական գույնը` խորհրադանիշ օլիմպիական ոսկե մեդալների: Բացի այդ, դրա վրա նկատվում է Բարսելոնայի քարտեզի ուրվագիծը։ Դիզայնի մեջ կան նաև օլիմպիական օղակներ` թևերի վրա:
Ինչպես գրում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը, ոսկեգույնը խորհրդանշում է այն բոլոր արժեքները, որոնք կապված են Օլիմպիական խաղերում հաղթելու հետ։ Սա համառություն է, ամբիցիաներ, ջանք և ինքնակատարելագործման մշտական ցանկություն:

























































