Այսօր Հռոմում մեկնարկել է մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Առաջինը մրցագորգ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։
Հոմերոս Առաքելյանը հաղթեց բուլղարացի մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Վիգեն Նազարյանը (87կգ) 9:1 հաշվով հաղթեց մոլդովացի մրցակցին և դուրս եկավ 1/4, իսկ 77կգ Հենրիկ Գևորգյանը 5:6 հաշվով ցավալի պարտություն կրեց հունգարացի մրցակցից, հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հունահռոմեականներից հետո պայքարի մեջ կմտնեն ազատ ոճայինները։ Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կավարտվի հուլիսի 3-ին։