«Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան» մոտ են Ֆրենկի դե Յոնգի համար բանակցություններն ավարտելուն։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, կողմերը պայմանավորվել են տրանսֆերի գումարի շուրջ՝ 80 մլն եվրո։
Բանակցությունները լավ են ընթանում, և «Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի, որ մեկ շաբաթվա ընթացքում գործարքը կփակվի:
Միաժամանակ մանկունիանցիները դեռ չեն սկսել պայմանագրի կետերը քննարկել անձամբ Դե Յոնգի հետ։ Հաղորդվում էր, որ հոլանդացին մեծ ցանկություն չունի Անգլիա տեղափոխվելու։