Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի Հյուսիսային Ամերիկայում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ուրուգվայցի 35-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվում է «Լոս Անջելես Գելեքսի»։ «Բարսելոնայի» և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանով պայմանագիր է կնքել ամերիկյան թիմի հետ։ Սուարեսի վերջին ակումբը Մադրիդի «Ատլետիկոն» էր։
35-ամյա ֆուտբոլիստն այս ամառ ազատ գործակալ է դարձել Մադրիդի «Ատլետիկոյից» հեռանալուց հետո:
Սուարեսը հայտնի է «Բարսելոնայում» (194 հանդիպում, 113 գոլ), «Լիվերպուլում» (133 հանդիպում, 82 գոլ) և «Այաքսում» (159 հանդիպում, 111 գոլ) իր ելույթներով:
























































