Գերմանական Audi ավտոմոբիլային կոնցերնը տեսանյութի միջոցով, որում հիշեցվում են մադրիդցիների նվաճումները 2003 թվականից՝ հովանավորչության պահից սկսված, հայտնել է, որ դադարեցնում է համագործակցությունը «Ռեալի» հետ։
«Մենք միասին գրեթե 900 խաղ ենք անցկացրել ու հարյուր հազարավոր կիլոմետրեր կտրել։ Մենք սովորել ենք, որ երբեմն պետք է արագացնել մինչև վերջին վայրկյանը, և կիսում ենք արժեքները, երազանքներն ու անհնարինին հասնելու ձգտումը: Մենք միասին պատմություն ենք կերտել, ու հիմա լավագույնն ենք մաղթում ձեզ ապագայում»,-ասված է ընկերության հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդում է Marca-ն՝ «Ռեալի» նոր հովանավորը կդառնա գերմանական ավտոմոբիլային մեկ այլ արտադրող՝ BMW-ն։ Ընկերությունը կդառնա Իսպանիայի չեմպիոնի հիմնական գործընկերներից մեկը և հիմնական կազմի խաղացողներին կապահովի ավտոմեքենաներով։
Գործարքի մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ։