Մադրիդի «Ռեալը» կարող է «Ինտերից» «խլել» հարձակվող Պաուլո Դիբալային: Այս մասին հայտնում է Tuttosport-ը:
Աղբյուրի համաձայն, արգենտինացի հարձակվողով հետաքրքրված է նաև «Ատլետիկոն», սակայն Լա Լիգայի երկու ակումբները պետք է ազատվեն այլ հարձակվողներից՝ այդ տրանսֆերն իրականացնելու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» ակտիվացրել է բանակցությունները Դիբալայի գործակալների հետ։
Ֆուտբոլիստը միլանյան ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականը։ Արգենտինացին շուտով բուժզննում կանցնի։
Անցած մրցաշրջանում Դիբալան Յուվենտուսի կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































