Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Սարգիս Մարգարյանը տեղափոխվել է բելառուսական «Ստոլիցա» ակումբ, որտեղ արդեն հանդես էր եկել 2017 թվականին։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ վերջին մրցաշրջանը Մարգարյանն անցկացրել է «ՎՌԶ Գոմել» ակումբում՝ դառնալով Բելառուսի առաջնության փոխչեմպիոն։