«Լիլլի» կիսապաշտպան Ռենատո Սանչեշը շուտով կարող է նոր ակումբ ունենալ։
Ինչպես տեղեկացնում է La Stampa-ն, պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Հիշեցնենք, որ կիսապաշտպանին ցանկանում են ձեռք բերել նաև «Միլանը» և ՊՍԺ-ն։
Ըստ աղբյուրի՝ «ռոսոներիների» շանսերն այս պահին ավելի բարձր են գնահատվում։ «Միլանը» այս տրանսֆերով փորձում է լրացնել Ֆրանկ Կեսիեի բացը։ 24-ամյա Սանչեշի տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո։