ՊՍԺ-ն շարունակում է փորձեր անել Զինեդին Զիդանին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու համար։
Ինչպես հաղորդում է լրագրող Ռոմեն Մոլինան՝ այս շաբաթ Զիդանը մերժել է փարիզյան թիմը գլխավորելու առաջարկը, բայց ակումբի քաթարցի սեփականատերերը չեն պատրաստվում հետ կանգնել այդ գաղափարից ու Զիդանի հետ համագործակցությունն իրենց առաջնահերթությունն են համարում։
Դրա հետ մեկտեղ, ակումբի՝ ֆուտբոլային հարցերով նոր խորհրդական Լուիշ Կամպուշը շարունակում է պնդել, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ պետք է դառնա Քրիստոֆ Գալտյեն, որը ներկայումս աշխատում է «Նիսում»։
Հիշեցնենք, որ դեռ երեկ Mundo Deportivo-ն գրել էր, որ ՊՍԺ-ին հաջողվել է պայմանավորվել Զինեդին Զիդանի հետ, ով կդառնա թիմի նոր գլխավոր մարզիչը։
























































