«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթուեյթը ցանկանում է մնալ կատալոնական ակումբում։
«Ես ինձ հիանալի եմ զգում «Բարսելոնայում». Ես շատ խաղային պրակտիկա չունեի, բայց մենք հիանալի մարզիչ ունենք, և գիտեմ, որ, հավանաբար, դեռ կունենամ ինձ դրսևորելու հնարավորություն։
Ես նախկինում նման իրավիճակում եմ եղել, երբ չէի խաղում: Մարդիկ ասում էին, որ ելույթ չեմ ունենալու։ Ես չեմ անհանգստանում, թե ինչ կարող է լինել ամռանը։ Ես հաճույք եմ ստանում Չավիի գլխավորությամբ աշխատելուց. Մենք այնքան էլ հաճախ չէինք խոսում նրա հետ, բայց ես սիրում եմ լինել «Բարսելոնայի» մի մասը»,-ասել է Բրեյթուայթը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել մի քանի թիմեր: