«Ռոման», որի կազմում հանդես է գալիս հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, դարձել է Կոնֆերենցիաների լիգայի պատմության առաջին հաղթողը։
Եզրափակիչում հռոմյան թիմը նվազագույն հաշվով հաղթել է «Ֆեյենորդին», իսկ հայ ֆուտբոլիստը խաղասկզբում փոխարինվել է վնասվածքի պատճառով։
Մխիթարյանը գրառում է կատարել Instagram-ում՝ դիմելով թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին․
«Grande Mister»,- գրել է Մխիթարյանը՝ գրառմանը կցելով երկու գավաթների էմոջի։
Նշենք, որ Մխիթարյանը երկրորդ անգամ է դարձել եվրագավաթային մրցաշարի հաղթող։ Մինչ այդ նա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճել էր նաև Եվրոպա Լիգայի գավաթը։