Հարձակվող Էլդոր Շոմուրոդովը նվաճեց իր կարիերայի առաջին տիտղոսը՝ Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։
«Ռոման», որի կազմում հանդես է գալիս Ուզբեկստանը ներկայացնող խաղացողը, մրցաշարի եզրափակչում հաղթեց «Ֆեյենորդին» (1:0):
Ինքը՝ ուզբեկ ֆուտբոլիստը, խաղադաշտ է դուրս եկել 89-րդ րոպեին ու արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Նշենք, որ Շոմուրոդովն առաջին ուզբեկ ֆուտբոլիստն է, ով հաղթել է եվրագավաթային մրցաշարում։
Շոմուրոդովը նախկինում հանդես է եկել «Մաշալում», «Բունյոդկորում», «Ռոստովում» և «Ջենովայում», սակայն «Ռոմայում» է միայն իր առաջին տիտղոսը նվաճել: