Այսօր՝ ապրիլի 30-ին, Մադրիդի «Ռեալը» իսպանական Պրիմերայի 34-րդ տուրում ջախջախել է «Էսպանյոլին» 4-0 հաշվով։ Այս հաղթանակի շնորհիվ «Ռեալը» ժամանակից շուտ ապահովել է Իսպանիայի չեմպիոնությունը։
Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոոտի համար սա առաջին չեմպիոնական տիտղոսն է Իսպանիայում։ Իտալացի մասնագետը դարձել է առաջին մասնագետը, որը հաղթել է եվրոպական բոլոր 5 թոփ-լիգաներում։
Ավելի վաղ Անչելոտին «Միլանի» հետ հաղթել էր Իտալիայի առաջնությունում, Լոնդոնի «Չելսիի» հետ Անգլիայում, ՊՍԺ-ի հետ՝ Ֆրանսիայում և «Բավարիայի» հետ Գերմանիայում։
Ավելի վաղ «Ռեալը» իր պատմության մեջ 35-րդ անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնությունը։