«Ռեալի» կիսապաշտպան Ռոդրիգո Գոեսը դուբլի հեղինակ է դարձել «Էսպանյոլի» դեմ խաղի առաջին կեսում։
Բրազիլացին աչքի է ընկել Լա Լիգայի 34-րդ տուրի խաղի 33-րդ և 43-րդ րոպեներին։ Առաջին կեսից հետո մադրիդցիները 2-0 հաշվով հաղթում են։
Հատկանշական է՝ «Ռեալի»՝ բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին 5 խաղում Ռոդրիգոն դարձել է 5 գոլի հեղինակ։ Մինչ այս նա նա ակումբի կազմում գոլ չէր խփել հոկտեմբերի 19-ից ի վեր։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռոդրիգոն 29 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ։ Բոլոր գոլերը նա խփել է ապրիլի երկրորդ կեսին։