«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն, ում պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը, շուտով նոր պայմանագիր կստորագրի։
Այս մասին պաշտոնապես կհայտարարվի ուրբաթ օրը՝ ապրիլի 29-ին։
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, 23-ամյա ուրուգվայցին պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականը։ Ֆուտբոլիստի կլաուսուլան (տրանսֆերի փոխհատուցման չափը) կկազմի 1 մլրդ եվրո։ Կողմերը համաձայնեցրել են բոլոր պայմանները։
Ռոնալդ Արաուխոն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2018 թվականից։ Այս մրցաշրջանում Արաուխոն անցկացրել է 39 հանդիպում և խփել 4 գոլ։