Մադրիդի «Ռեալը» բավականին լուրջ կորուստներով է մոտենում Լա Լիգայի առաջիկա տուրում կայանալիք «Էսպանյոլի» դեմ հանդիպմանը։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Ֆեռլան Մենդին այս պահին մարզվում է անհատական ծրագրով և հնարավոր է չհասցնի վերականգնվել մինչև հանդիպումը։
Նույն աղբյուրի փոխանցմամբ Խեսուս Վալյեխոն վարակվել է Կորոնավիրուսով և նույնպես չի կարողանա մասնակցել «Էսպանյոլի» դեմ խաղին։
Հիշեցնենք, որ առաջիկա հանդիպումը որակազրկման պատճառով բաց են թողնելու նաև Նաչոն և Էդեր Միլիտաոն։
























































