«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Բոդո-Գլիմտի» դեմ տարած 4-0 հաշվով հաղթանակը։ Ֆուտբոլիստն այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ։
«Մենք արեցինք այն, ինչ մեզ խնդրել էր մարզիչը։ Գերազանց էինք գործում հարձակման գծում, ուշադիր էինք նաև պաշտպանությունում։
Երջանիկ եմ, որ դուրս եկանք կիսաեզրափակիչ։ Ուրախ եմ թիմի ու մեր երկրպագուների համար։ Չեմ թաքցնում, որ ուզում էի խաղալ։ Պատրաստ եմ ցանկացած պահի օգնել թիմին»,- Ձանյոլոյի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն։