Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Արման Անդրեասյանը գրառում է կատարել սոց.ցանցերի իր էջերում՝ անդրադառնալով մարզաձևում առկա խնդիրներին.
«Եկել է բարձրաձայնելու պահը, ցավալի է նշել,որ Հայաստանում սպորտսմեններս անտեսված ենք , պետությունը,Օլիմպիական Կոմիտեն,ֆեդերացիան չեն աջակցում մարզիկներին նույնիսկ էլեմենտար ծախսերը հոգալու համար: Գումար ստանում ենք միայն նախարարությունից, որը բավարար չէ :Շատ մարզիկներ իրենց ապրուստը ապահովելու համար ստիպված են հրաժարվել սպորտից և այլ աշխատանքներ փնտրել: Նման վերաբերմունքը հիասթափեցնում է բոլորիս, չնայած որ բոլորս փորձում ենք մեր իսկ ուժերը գերազանցել և բարձր պահել Հայաստանի դրոշը:
Բազմաթիվ պետություններ ապահովում են իրենց մարզիկներին ապրելու համար անհրաժեշտ գրեթե բոլոր միջոցներով` թույլ տալով իրենց գնահատված զգալ և էլ ավելի շատ կենտրոնանալ սպորտաձևի վրա:Կխնդրեմ մեր պետությանը,Օլիմպիական Կոմիտեին, Ֆեդերացիային և սպորտի նախարարությանը արմատական փոփոխություններ կատարել մարզաձևում և աջակցություն ցուցաբերել մարզիկներին: Սպորտը մեր աշխատանքն է, որը նաև մեր ապրուստն է հանդիսանում:Ցանկացած աշխատանքում երբ ջանքեր ես գործադրում, առանց գնահատվելու և արդյունքը ստանալու, աստիճանաբար լքում ես այն»,- գրել է Արմանը: