«Բոդո Գլիմտի» գլխավոր մարզիչ Կյետիլ Կնուտսենը խոսել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի «Ռոմայի» դեմ խաղի մասին։ Մասնագետը մեղադրվել է «Ռոմայի» դարպասապահների մարզչի վրա հարձակվելու մեջ և ՈւԵՖԱ-ի կողմից որակազրկվել է։
«Այս վիճակն այն աստիճանի է հասել, որ մտածում եմ՝ դեռ որքան պետք է շարունակեմ այս մասնագիտությամբ աշխատել։ Սա շատ հեռու է այն արժեքներից, որոնք ես իդեալականացնում եմ իմ, ակումբի և նորվեգական ֆուտբոլի համար։
Ես ստիպված կլինեմ շատ մտածել, թե ինչպես վարվեմ այդ ամենի հետ, քանի որ ամենակարևորն այն է, որ կարողանամ հանգիստ նայել ինձ հայելու մեջ: Երբ դադարեմ դրանով զբաղվել, ստիպված կլինեմ վերանայել իմ մասնագիտությունը։
Մոուրինյուի արժեքներն ու աշխատելաոճը շատ հեռու են նրանից, ինչը ես պաշտպանում եմ։ Սա հսկայական հիասթափություն է մարզչի համար»,- ասել է մասնագետը Eurosport-ին տված հարցազրույցում։
Հինգշաբթի «Ռոման» սեփական հարկի տակ Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում կընդունի «Բոդո-Գլիմտին», որին առաջին խաղում զիջել էր 1-2 հաշվով։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռոմայի» հաղթանակը գնահատում է 1,35 գործակցով, ոչ-ոքին՝ 5,00, իսկ «Բոդո-Գլիմտի» հաղթանակը՝ 9,30։