Ա Սերիայի 32-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Սալերնիտանային»։
81-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Կառլես Պերեսը։ 75-րդ րոպեին փոխարինվեց «գայլերի» ավագ Բրայան Կրիստանտեն, ինչից հետո ավագի թևկապը վստահվեց Հենրիխ Մխիթարյանին։
«Եվս մեկ մեծ հաղթանակ Ա Սերիայում ՝«Ռոմայի» ֆանտաստիկ երկրպագուների աչքի առաջ: Հինգշաբթի օրը մենք պետք է նորից միասին հաղթենք»,- գրել է Մխիթարյանը սոցցանցերում։
Հինգշաբթի «Ռոման» սեփական հարկի տակ Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում կընդունի «Բոդո-Գլիմտին», որին առաջին խաղում զիջել էր 1-2 հաշվով։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռոմայի» հաղթանակը գնահատում է 1,35 գործակցով, ոչ-ոքին՝ 5,00, իսկ «Բոդո-Գլիմտի» հաղթանակը՝ 9,30։