Այսօր Արմավիրի Քաղաքային մարզադաշտում կայացավ VBET ՀՊԼ 2-րդ տուրից հետաձգված «Նոա»-«Ալաշկերտ» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Միակ գոլի հեղինակը հանդիպման վերջին րոպեներին դարձավ Մարկին։
Այս խաղից հետո «Նոան» իր ակտիվում ունի 27 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Ալաշկերտը» 31 միավորով 4-րդն է։
Հաջորդ տուրում «Նոան» սեփական հարկի տակ կընդունի «Վանին» (ապրիլի 7), իսկ «Ալաշկերտը»՝ «Նորավանքին» (ապրիլի 6)։
























































