Ֆուտզալի 2024թ․ Աշխարհի առաջնության որակավորման փուլին ընդառաջ՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ապրիլի 2-6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին և առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Լուան Մյուլլեր — «Ֆունդաո» (Պորտուգալիա)
Էմին Ղարաբեքյանս — «Իրաքոմ» (Իրան)
Արթուր Մկրտչյան — «ՖԱ Երևան»
Ռոդրիգինյո — «Նորնիկել» (Ռուսաստան)
Վլադիմիր Սանոսյան — «Նորնիկել» (Ռուսաստան)
Ժոաո Գիլյերմե Կարվալյո — «Գազպրոմ-Յուգրա»(Ռուսաստան)
Լուկաս Ռոզենսկի — «Ալ Թադամոն» (Քուվեյթ)
Վիտինյո — «Վիներ Նոյշտադտ» (Ավստրիա)
Նիկիտա Խրոմիխ — «Տորպեդո Նիժնի Նովգորոդ» (Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան — «ՎՌԶ Գոմել» (Բելառուս)
Դավիդ Ասլանյան — «ՎՌԶ Գոմել» (Բելառուս)
Արթուր Մելքոնյան — «Ուխտա» (Ռուսաստան)
Սարո Գալստյան — «ՖԱ Երևան»
Գարեգին Մաշումյան — «ՖԱ Երևան»
Համլետ Մանուկյան — «ՖԱ Երևան»
Ռաֆիկ Մելիքյան — «ՖԱ Երևան»
Արամ Սարգսյան — «ՖԱ Երևան»
Միհրան Դերմենջյան — «ՖԱ Երևան»
Գեղամ Թումբարյան — «ՖԱ Երևան»
Արմեն Դավիդյան — «ՖԱ Երևան»
Ապրիլի 6-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Բուլղարիայի Վառնա քաղաք, որտեղ ապրիլի 8-ին ուժերը կչափի Շոտլանդիայի, ապրիլի 9-ին՝ Բուլղարիայի, ապրիլի 11-ին՝ Կոսովոյի հավաքականների հետ։
























































