«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը չորրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ։
Նշենք, որ Մելիքյանը լավագույնն էր ճանաչվել նաև սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին։
Մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստը ևս «Փյունիկից» է՝ պորտուգալացի հարձակվող Ուգո Ֆիրմինոն: Ֆիրմինոն մարտին մասնակցել է 5 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ։
«Փյունիկը» 22 խաղից 51 միավոր ունի իր ակտիվում և ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ առաջատար «Արարատ-Արմենիայն» զիջելով 2 միավորով: