«Փյունիկը» ստուգողական խաղ է անցկացրել ԲԿՄԱ-ի հետ և հաղթել 4-0 հաշվով։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի կազմում գոլերով աչքի են ընկել Բրունո Նասիմենտոն, Սերժ Դեբլեն, Արտակ Դաշյանը և Իգոր Լեիտեն։
Հանդիպումը կայացել է Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։ Տեղեկացնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը։