Անգլիայի հավաքականի պաշտպան Լյուկ Շոուն ասել է, որ իր ակումբում՝ «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելիս, հաճույք չի ստանում ֆուտբոլից։ Շոուն ընդգծել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ձախողում է 2021/2022 մրցաշրջանը։
«Անգլիայի հավաքականում ինձ անհրաժեշտ եմ զգում և հաճույք եմ ստանում խաղից: Սա կարևոր մասն է։ «Մանչեսթեր Յունայթեդում» դժվար է ֆուտբոլից հաճույք ստանալը. Մենք շատ վատ արդյունքներ ունենք։ Ակնհայտ է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վատ մրցաշրջան է անցկացնում։ Նման իրավիճակում դժվար է հաճույք ստանալ խաղից»,- ասել է Լյուկ Շոուն։
ԱՊԼ 30-րդ տուրից հետո մանչեսթերյան թիմը 50 միավորով 6-րդն է: